ՍԱ ՏԻԳՐԱՆԱՇԵՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՕՐԻՆԱԿ Է
1989 թ. օգոստոսի 23-ին Բալթյան երեք երկրների շուրջ 2 միլիոն բնակիչներն իրականացրեցին իրենց անկախության եւ ազատության աննախադեպ ցույց՝ ձեռք ձեռքի տված նրանք կազմեցին կենդանի շղթա Տալլիննի, Ռիգայի եւ Վիլնյուսի միջեւ։
Համերաշխության եւ ԽՍՀՄ-ից դուրս գալու ցույցից բացի, սա նաեւ բողոք էր 1939 թ. այդ օրը ստորագրված՝ Ստալինի ու Հիտլերի միջեւ տարածքներ կիսող կեղծ ու ապօրինի Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի դեմ։
Հայաստանի Եվրոպական կուսակցության անունից առաջարկում եմ ազգային արժանապատվություն եւ ազատատենչություն պահպանած հայրենակիցներին կազնակերպել նման մի ցույց Տիգրանաշենի շուրջ՝ դրա խայտառակ եւ ապօրինի հանձնման դեմ։
ՀԵՎԿ նախագահ Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան էջից


Բաց մի թողեք
Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում
Չտաք ինֆորմացիա, թե որտեղից եք լսել այս ամենը. ինչ նամակ է ստացել Աննա Հակոբյանը
ՍԴ նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին