24/08/2026

EU – Armenia

Փաշինյանի ԱԺ գալուն զուգահեռ՝ կրկին հավաքել են ջրի շշերը

Այսօր՝ օգոստոսի 24-ին, Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ներկայացնում է Կառավարության նոր ծրագիրը։

Նրա ԱԺ գալուն զուգահեռ՝ նիստերի դահլիճում պատգամավորների սեղաններից հավաքել են ջրի պլաստիկ շշերը։

Սա առաջին նման դեպքը չէ, որ նրա այցից առաջ ջրի շշերը հավաքում են։ Նման դեպքերը բազմաթիվ են՝ սկսած 2021 թվականի սեպտեմբերի 15-ից, երբ Փաշինյանի՝ ԱԺ այցից առաջ նույնպես սեղաններից հավաքել էին ջրի շշերը։ Նույնը կրկնվել էր նաև 2021-ի հոկտեմբերի 6-ին։

Այսպիսով, Փաշինյանի՝ խորհրդարան այցելելուց առաջ ջրի շշերի հեռացումը ԱԺ-ում արդեն հաստատված պրակտիկա է։