Ութ տարի Հայաստանը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը, որ 2018 թվականի իշխանափոխությունից մեկ տարի անց դատական համակարգի դեմ ակցիա իրականացրեց՝ հրահանգելով շրջափակել դատարաններն ու կաթվածահար անել դրանց աշխատանքը, այսօր էլ է դժգոհ արդարադատության համակարգից:
«Հրապարակ» թերթը գրում է․ Մի քանի օր առաջ նա նորից պնդեց, որ քաղաքացիները գոհ չեն դատական համակարգից ու իրեն հարցնում են, թե ինչու է, օրինակ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ:
«Ում քսակը ավելի հաստ ա, ցանկացած գործով կգնա կարդարանա դատարանում, ցանկացած գործով: Խնդիր չունեն, ասենք՝ դիակի վրա կարող ա մարդկանց բռնես, գնան հետո բան անեն, արդարանան, դուրս գան, եւ այլն, եւ այլն: Բա էդ ա, որ ասում եմ՝ եռագլուխ մաֆիայի դեմ ենք պայքարում էս ութ տարի ա»,- ասաց նա՝ ակնարկելով, որ գնալու է կաշառակեր դատավորների հետեւից։
Դատական համակարգում նրա այս հայտարարությունն անեկդոտի թեմա է դարձել։ Դատավորների վերջին ժողովի ժամանակ մի խումբ դատավորներ քննարկել են այն եւ հումորներ արել, թե ինչպես կարող է մասիսմելքոնյաններին խրախուսող անձը խոսել արդարությունից:
Մեզ ասացին, որ նրանք չեն վախենում Փաշինյանի՝ իրենց ետեւից գնալու սպառնալիքներից, քանի որ շատերը հոգնել են այս իրավիճակից եւ ուզում են ինքնակամ դուրս գալ համակարգից։

Բաց մի թողեք
Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել
Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում
Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ