Երեկ տեղեկացանք, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը «բաց հրավեր» է հայտարարել․ հայեցակարգեր է ընդունում` «ուղղված Հանրապետության հրապարակում տեղակայված թանգարանային շենքում գործող Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տարածքների ընդլայնման եւ զարգացման ճարտարապետական նախագծի գաղափարների ու հայեցակարգային առաջարկների հավաքագրմանը՝ դիտարկելով նաեւ Հանրապետության հրապարակի ստորգետնյա հնարավոր տարածքների ներառումը»:
Հրապարակ թերթը գրել է․ Այս երկարաշունչ նախադասությանն ուշադրություն չէինք դարձնի, եթե չլիներ հայտարարության վերնագիրը` «Հանրապետության հրապարակի ստորգետնյա տարածքների ներառմամբ թանգարանային համալիրի ընդլայնման ճարտարապետական նախագծի հայեցակարգային առաջարկների հավաքագրում»:
Դուք հավանաբար մոռացել եք, իսկ ես հիշում եմ, որ Հրապարակի կառուցապատման ժամանակ ինչ-որ պարսկական բաղնիքի հետքեր էին հայտնաբերվել շատ տարիներ առաջ: Այն ժամանակ ՀՀ իշխանությունն արագ փակեց դա, որովհետեւ Երեւանի կենտրոնում այլ ժողովրդի մշակույթին առնչվող շերտեր բացելը հակահայկական քայլ էր համարվում:
Բայց քանի որ այս իշխանության քաղաքականությունն ուղղված է հայերին քոչվոր ներկայացնելուն, պատմական Հայաստանն ու հայերի բնիկ լինելու հանգամանքը ժխտելուն, ուստի ճիշտ ժամանակն է՝ հիշելու Հրապարակի տակ թաքնված օտար քաղաքակրթության հետքը:
Դատելով հաղորդագրությունից` իշխանությունը պատրաստվում է մեծ փողեր ծախսել նախագծի վրա, որի իրականացումը կարող է տարիներ տևել: Այսինքն, Հրապարակը տարիներով ավերակի է վերածվելու, ամբողջ կոնցեպցիան փոխվելու է, որ պարսկական բաղնիքը հանեն լույս աշխարհ:

Բաց մի թողեք
Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել
Դատավորները չեն վախենում Փաշինյանից
Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում