Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին գրավոր հարցում եմ արել, թե որքան է Տավուշի մարզում 3-րդ, 4-րդ, 5-րդ կարգի վթարային առանձնատների, բազմաբնակարան շենքերի թիվը, դրանք որ բնակավայրերում են։
Հրապարակ թերթը գրել է․ Մարզպետարանից պատասխանել են․ «Ձեր տեղեկատվության պահանջին կրկին անգամ տեղեկացնում եմ, որ 3-րդ, 4-րդ, 5-րդ կարգի վթարայնոթյուն ունեցող տների մասին տեղեկատվությունը անհրաժեշտ է 5-10 տարին մեկ թարմացման, այն իրականում մեծածավալ աշխատանք է, եւ ներկայում թարմացված տեղեկատվություն չունենք, համայնքների ղեկավարները ստացել են համապատասխան առաջարկություն՝ ցուցակները թարմացնելու վերաբերյալ մասնագիտական աշխատանք պատվիրելու համար, սակայն գործընթացը պահանջում է մեծ ֆինանսական ռեսուրսներ»:
Ոչ արդյունավետ աշխատող բարձր պաշտոնյաների համար պետբյուջեում միլիարդավոր դրամների պարգեւավճարների փող կա, սակայն սահմանամերձ Տավուշի վթարային տների ցանկը ճշտելու համար փող չկա։ Եվ անգամ գրագետ աշխատող չկա, որ հայերեն ու հասկանալի տեքստ գրի՝ հարցումներին ի պատասխան, բայց տեսեք, թե ինչպես են ցուցադրում, որ արդեն բարկանում են՝ «կրկին անգամ տեղեկացնում եմ» արտահայտությամբ։ Նկատենք․ «կրկին անգամ» արտահայտությունը խորթ է մեր լեզվին, պետք է լինի՝ «կրկին տեղեկացնում եմ», եւ, այո՝ կրկին եւ բազմակի հարցումներ ենք անելու, որպեսզի հանրությանը տեղեկացնենք, թե ինչ վիճակում է բնակֆոնդը, եւ ինչպես է աշխատում մարզպետարանը։

Բաց մի թողեք
Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա
Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում
Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ