Հուլիսի 11-ին ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Երասխ գյուղի վարչական տարածքում, բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ծիրանի այգում, ինչի հետևանքով բեռնատարում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ Փրկարարները մարել են բեռնատարում բռնկված հրդեհը, սակայն բեռնատարն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:


Բաց մի թողեք
Խոշոր ավտովթար․ բախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford Transit»-ն ու «Tesla»-ն․ կա 11 վիրավոր. Լուսանկար
Երեխան կարող է չլինել բռնության անմիջական թիրախը, բայց ապրել դրա ամենօրյա հետևանքների մեջ․ Աննա Հակոբյան
Քաղաքապետարանի աշխատողները կոտրել են քաղաքացու մեքենայի ապակին