Հարավային Կորեայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ցանցահենային հարձակման է ենթարկվել նախարարության թվային տվյալների բազաները, ինչի հետեւանքով 10 հազար դիվանագետի անձնական տվյալների հանդեպ ցանցահենները ձեռք են բերել հասանելիություն։
Պարբերականը հայտնում է, որ հարավ-կորեական կառավարությունը դիտարկում է բոլոր հնարավոր սցենարները։ Դեռ այս տարվա փետրվարին էին առաջացել կասկածներ, որ ցանցահենները կարողացել են ներթափանցել ԱԳ նախարարության թվային համակարգեր՝ հեռավար ուսուցման Ակադեմիայի միջոցով։
Այդ ժամանակ Ակադեմիայի հարթակը արգելափակվեց եւ արգելափակված է մինչեւ այժմ։ Չի բացառվում, որ ցանցահենները կապված են Հյուսիսային Կորեայի հետ։ Նշենք նաեւ, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հարավային Կորեայում ցանցահենային հարձակումների արդյունքում մեծ ծավալի տվյալներ է հնարավոր դառնում գողանալ։

Բաց մի թողեք
Պատրաստ է գնալ քաղաքական ռիսկերի, բայց շարունակել հակամարտությունը
Մասկը խոստացել է ԱԲ-ով «Ոդիսականի» իր սեփական տարբերակը ստեղծել. Լուսանկար
Վրաստանն Ադրբեջանից 78 տոննա սառեցված ձուկ ու ձկնամթերք է ներկրել