Երեկ՝ հուլիսի 23-ին, ժամը 11։00-ի սահմաններում համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սյունիքի Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենա է գլորվել ձորը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 80 մետր խորությամբ ձորում հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա և մահացած տղամարդու մարմին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երկրապահ կամավորականների միության անդամ է, Արցախյան բոլոր պատերազմների ակտիվ մասնակից, նախնական տեղեկություններով՝ անունը Համլետ է։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել։

Բաց մի թողեք
Նարեկի «մեղքը» մեկն է՝ նա մարդկանց օգնում է
Նիկոլ Փաշինյանը դիրքերը զիջում է
Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. Լուսանկար