Գերմանիայում Դյուսելդորֆի դատախազությունը խուզարկություն է իրականացրել Deutsche Bank-ի Մյանի Ֆրանկֆուրտի կենտրոնակայանում՝ 300 միլիոն եվրոյից ավել հարկերի վճարումից խուսափելու գործի շրջանակում։
Այս մասին հայտնում է Süddeutsche Zeitung պարբերականը։ Սա, ըստ հոդվածի, արդեն իրավապահների երրորդ այցելությունն է այդ բանկ՝ այս տարվա մեջ։
Ավելի վաղ՝ բանկում խուզարկություններ են եղել կապված փողերի լվացման կասկածանքի, վեցանիշ թիվ ներկայացնող գումարի հափշտակության գործով։ Հափշտակությունը ընդ որում կատարել է, ըստ գործի նյութերի՝ բանկի աշխատակիցներից մեկը։ Ներկա հետաքննությունը վերաբերվում է 2008-10 թթ բանկի համակարգում գտնվող Postbank-ի միջոցով կատարված գործառնությունների հետ։ Süddeutsche Zeitung-ը նշում է, որ կա կասկած, որ չի վճարվել 300 միլիոն եվրոյից ավել հարկեր։


Բաց մի թողեք
Լեհաստանում առնվազն 20 մարդ է վիրավորվել ուղևորատար գնացքի վթարի հետևանքով. Լուսանկար
Մերցը չեղարկել է Թրամփի հետ հեռախոսազրույցը գրառման պատճառով
Հրապարակվել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը․ մանրամասներ