Իրանի դեմ իրականացվող իր ռազմական օպերացիայով՝ Միացյալ Նահանգները սպառում է իր ռազմական հնարավորությունները։ Հակամարտության մեջ կտրուկ փոփոխություն տեղի չի ունենա, եթե կտրուկ կերպով չավելանա ռազմական հարվածների ինտենսիվությունը, նաեւ՝ չիրականացվի ցամաքային զորքերի ներգրավում հակամարտությանը։
Հոդվածում նշվում է, որ արդեն երկու շաբաթ է, ինչ Վաշինգտոնը հարվածներ է հասցնում Թեհրանին, սակայն լուրջ փոփոխություններ այդ «ճակատում» դեռ չկան։ Պարբերականը ներկա իրավիճակը համարել է փակ շրջան, երբ մի կողմից Միացյալ Նահանգները հարվածում է, մյուս կողմից՝ Իրանը պատասխան հակահարվածներ է հասցնում։
Բացի այդ, անվճռական եւ դանդաղկոտ ռազմարշավը այն ձգձգում է եւ մեծացնում ռիսկերը, ասված է հոդվածում՝ հղում տալով ամերիկացի անանուն բարձրաստիճան աղբյուրի խոսքերին։ Ներկայումս իհարկե ամերիկյան կողմն ավելացնում է իր ռազմական ներկայությունը ռեգիոնում, սակայն թե դա ինչի կարող է բերել, դետ հայտնի չէ։

Բաց մի թողեք
Ռուսաստանի սահմանից 10 կիլոմետր հեռավորության վրա ֆինլանդական գործարանում պայթյուն է եղել
Ադրբեջանը «հարձակվել» է Ռուսաստանի վրա․ սարսափելի լարված վիճակ է
Վարկանիշը խայտառակ ցածր է ԱՄՆ-ում