ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է.
«ԱՄՆ-ն ունի հսկայական քանակությամբ «զինամթերք», հատկապես որոշակի տեսակների։
Բացի այդ, մեծ քանակությամբ նյութեր են արտադրվում և անհրաժեշտության դեպքում առաքվում ԱՄՆ։ Պաշտպանական ընկերությունները կառուցում են մեր երկրի պատմության մեջ ամենամեծ թվով ձեռնարկություններն ու գործարանները
Այս դավաճանական հայտարարությունների «արտահոսքերը» հետապնդվում են։ Կպահանջվեն երկարաժամկետ ազատազրկումներ։ Նախագահ ԴՋԹ»
Քեմփ Դեյվիդում կայացած կաբինետի նիստի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթից բացատրություն է պահանջել ամերիկյան զինանոցի, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության հրթիռների պակասի վերաբերյալ, հաղորդել է «The Washington Post»-ը՝ հղում անելով երկու իրազեկ աղբյուրների։
Նրանց խոսքով՝ Թրամփը մոլորության մեջ է ընկել զինամթերքի քանակի վերաբերյալ, կարծել է, թե պակասը լուծվել է։ Հեգսեթը պաշտպանվել է Թրամփի առջև և մեղադրել է իր տեղակալ Սթիվեն Ֆեյնբերգին զինամթերքի պակասի և նախագահին թերի տեղեկացնելու համար։ «Սա 100% կեղծ լուր է։ Սա բառացիորեն երբեք տեղի չի ունեցել։ Եվ նախագահ Թրամփը լիակատար վստահություն ունի Հեգսեթի նկատմամբ», – WP-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեւիտը։
Պենտագոնը Թրամփի և Հեգսեթի միջև վեճի մասին հաղորդագրությունները որակել է որպես հորինված։ «Հեգսեթը ոչ մեկին չի մոլորեցրել մեր զինամթերքի վիճակի վերաբերյալ և չի մեղադրել փոխնախարար Ֆեյնբերգին։ Այս պնդումները սպառված պաշարների, ներքին անհամաձայնությունների և Իրանի հարցում նախարարի դիրքորոշման մասին… նույնպես հորինված են», – ասել է Պենտագոնի գլխավոր մամուլի քարտուղար Շոն Փարնելը։
Աղբյուրների համաձայն՝ միջադեպը ընդգծել է Թրամփի աճող հիասթափությունը Հեգսեթից, որը սկզբում համոզել էր նրան Իրանի նկատմամբ արագ հաղթանակի մեջ։ Հենց հեռահար հրթիռների և հակաօդային պաշտպանության խափանող սարքերի պակասն էր, որը ստիպեց Թրամփին հրաժարվել Իրանի վրա նոր հարվածներից։
Բացի այդ, մի պաշտոնյա WP-ին ասել է, որ Իրանի հետ հակամարտության առաջին շաբաթներին ԱՄՆ-ն օգտագործել է ավելի քան 1300 մարտավարական բալիստիկ հրթիռ, մինչդեռ նրա ATACMS պաշարները, որոնք անհրաժեշտ են նաև Ուկրաինային, գործնականում սպառվել են։ Խափանող սարքերի պակասը փոխում է ԱՄՆ մարտավարությունը։ Ռազմամթերք օգտագործելու որոշումը այժմ կախված է սպառնալիքի ուղղությունից և «նշանակալիցությունից»։
CNN-ը երեկ հաղորդել է, որ ԱՄՆ-ն օգտագործել է իր THAAD հակահրթիռային համակարգերի պաշարների գրեթե 80%-ը և Patriot հրթիռների մոտ կեսը՝ համեմատած պատերազմից առաջ եղած մակարդակի հետ։ Հուլիսին Թրամփը հերքել էր ԱՄՆ զինված ուժերում զինամթերքի որևէ պակասի մասին լուրը։

Բաց մի թողեք
Սաակաշվիլին դժգոհել է բանտային պայմաններից․ ինչ է նա գրել. Լուսանկար
«50:50» հավանականություն կա, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության կհասնեն մինչև ուրբաթ․ CNN
Microsoft-ը հայտարարել է ռուսական «Storm-2945»-ի կողմից լայնածավալ կիբերհարձակման մասին