Նորանշանակ կառավարության առաջին նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գործադիրի առաջիկա քայլերին ավելի մանրամասն կանդրադառնան կառավարության 2026–2031 թվականների գործունեության ծրագրի քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ կառավարության աշխատանքի զգալի մասը շարունակական բնույթ է կրելու, սակայն անհրաժեշտ են նաև որոշակի վերանայումներ՝ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Փաշինյանը նշեց, որ պետք է մանրակրկիտ գնահատել նախորդ ժամանակահատվածի գործունեությունը, հասկանալ, թե որ ուղղություններում չեն գրանցվել ակնկալվող արդյունքները և համապատասխան եզրակացություններ անել։
Վարչապետը հավելեց, որ նույնքան կարևոր է վերլուծել նաև հաջողված նախաձեռնությունները՝ դրանք հետագայում ավելի արդյունավետ իրականացնելու և կառավարության աշխատանքի որակը բարձրացնելու համար։

Բաց մի թողեք
Սրբուհի Գալյանը՝ Հաջիևի հայտարարության մասին
Ուր է մեկնել Փաշինյանը
Փաշինյանը, իր ձևակերպմամբ, տարօրինակ նամակ է ստացել