Պարզ էր, որ բարեկրթության թայմ-աուտը շատ կարճ էր տեւելու: Որովհետեւ, երբ մի քանի շաբաթ առաջ հայտարարում ես` կզըցնելու եմ, սատկացնելու եմ, բոմժ եմ սարքելու, եռագլուխ մաֆիա, պատերազմի եռագլուխ կուսակցություն, երբ մի ընդդիմադիրի սպառնում ես վանդակը գցել ու երկար պահել, մյուսին ասում ես` դու էլ եռագլխի պոչն ես, հետո դե յուրե քեզ չենթարկվող իրավապահներին ուղարկում ես, որ խուզարկեն, ձերբակալեն, գետնին տապալելով բերման ենթարկեն այդ ընդդիմադիրներին:
Հրապարակ թերթը գրել է․ Երբ 60 հազար ձայն ես գողանում, ընդդիմադիր գործչին պատկանող գույքն ես խլում եւ անգամ նրա կենդանիներին ես բռնագրավում ու թանկարժեք առյուծին սպանում, ապա դժվար է նման մարդու հետ բարեկիրթ լինել: Դժվար է բարեկրթության սահմանները պահել, եթե քո նորաթուխ եւ պետական փողերը վայելելուց բացի որեւէ բանի անընդունակ պատգամավորները փորձում են ինքնուրույնաբար միլիարդատեր դարձած եւ երկրում պետական բյուջեին հավասար բարեգործություն իրականացրած մարդուն վիրավորել, պիտակավորել:
Հնարավոր չէ բարեկիրթ հարաբերություններ կառուցել մի քաղաքական ուժի հետ, որի` բարեկիրթ լինելու կոչերի իմաստն այն է, թե` երբ մենք ձեզ հայհոյում ենք, դուք լռեք, իսկ երբ կփորձեք պատասխանել, կստանաք տասնապատիկ ավելին: Ո՞ր մի նորմալ հայ մարդը կարող է խաղաղ լսել ու բարեկիրթ լինել այն անձանց հետ, որոնք ոչ միայն Արցախն են հանձնել ու փորձում են մոռացության մատնել այն, այլեւ կատաղում են, երբ Ադանան հայկական են կոչում, եւ որպես մարտահրավեր հայտարարում են, թե Լոռին էլ վրացական է:
Ո՞վ կարող է կառուցողական ու բարեկիրթ մթնոլորտում աշխատել մի ուժի հետ, որն արդեն հող է նախապատրաստում նոր` ալիեւյան սահմանադրություն ընդունելու, Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար, եւ հերթում Տիգրանաշենն է, որի կորուստը կարող է կործանարար լինել մեզ համար:
Վերջապես, կարելի է առերեւույթ բարեկրթություն պահպանել անգամ թշնամու, հանցագործների ու դավաճանների նկատմամբ` մի պայմանով, որ այդ մարդիկ հասկանում են իրենց արարքների ծանրությունը կամ գոնե լուռ ու համեստ են իրենց պահում, չեն վիրավորում դիմացինին, չեն լկտիանում եւ իրենք պահպանում են բարեկրթության կանոնները:

Բաց մի թողեք
Մարզպետը կոնկրետ վատություն է արել Կուրթան ու Գյուլագարակ գյուղերին
Չախոյանների խորհրդարանում ի՞նչ բարեվարքություն
Դեռ չի մտածել` ինչով է զբաղվելու, այդքան բուռն աշխատանքից հետո հանգստանում է, փորձում է վերականգնվել. Լուսանկար