«Ազգային ժողովի արդեն նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի շքեղ նորոգված աշխատասենյակը տրամադրվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանին։
Ժողովուրդ» օրաթերթը գրել է․ Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ Արայիկ Հարությունյանը գտնվում է Ազգային ժողովում։ Սակայն նա առանձնապես ակտիվ չէ խորհրդարանական միջավայրում։ Նկատելի է, որ նախկին աշխատակազմի ղեկավարը գործընկերների հետ ջերմ հարաբերություններ չունի, հիմնականում մեկուսացած է պահում իրեն, մասնակցում է նիստերին, երբեմն ելույթ ունենում կամ հարցեր հնչեցնում, ապա արագ վերադառնում իր աշխատասենյակ։
Կարծես թե խորհրդարանական միջավայրը նրա համար այս պահին որոշակի դիսկոմֆորտ է ստեղծում»։

Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանի մեծ բլեֆը. 2 դատական վճիռ, հազիվ 5 միլիոն դոլար բռնագանձված գումար
Ինչպես են վերաբաշխվել աշխատասենյակները Ազգային ժողովում
Վարդևանյանի ընտրությո՞ւն, թե՞ Վեհափառի դատական նիստ․ խորհրդարանում արտառոց վիճակ է