Հայտնի է, որ իշխանությունը մտադիր է վերակազմակերպել մարզպետարանների համակարգը, վերացնել մարզպետաց դասը՝ տեղերում սահմանափակ լիազորություններով ներկայացուցիչներ դնելով՝ գուբերնիաների համակարգ ձեւավորելով։
«Հրապարակ» թերթը գրել է․ Արդեն սկսվել է տեղական իշխանիկների լիազորությունները կրճատելու գործընթացը, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել գործող մարզպետների շրջանում, որոնց մի մասը երազում էր խորհրդարան գործուղվել եւ 5 տարի կոճակ սեղմողի անշառ գործով ապահովագրել իրեն։
Իշխանական մեր աղբյուրներն ասում են, որ հատկապես չի հանգստանում Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, որտեղ նստում` վրդովված բողոքում է, որ ոչ միայն ընտրություններին է «վիզ դրել», այլեւ հակաեկեղեցական պայքարում է ամեն ինչով աջակցել՝ խայտառակելով իրեն, եւ արժանի էր խորհրդարան մտնելուն։
Ի դեպ, ՏԿԵ մեր աղբյուրներից էլ տեղեկացանք, որ շուրջ մեկ ամիս է՝ կրճատումների սխեմա է մշակվում: ՏԻՄ-երի վերահսկողության բաժիններում են օպտիմալացում սկսել, եւ տասնյակ պետաշխատողներ կարող են առաջիկայում համալրել գործազուրկների շարքերը։

Բաց մի թողեք
«Գող Բջեն» եւ «Տեցիկը» ազատվեցին բանտից, իսկ Արեգնազ Մանուկյանը նստած է
Ինչով է զբաղվելու ՔՊ-ական նախկին պատգամավոր Էմմա Պալյանը
Միայն շոուներ եւ փիառ. բլեֆների ու փուչիկ փչելու մեծ մասնագետները