11/08/2026

EU – Armenia

Տուգանել են ավելի քան կես միլիարդ դոլարով

ԱՄՆ Նյու-Մեքսիկոյի նահանգը Meta-ին տուգանել է 567 միլիոն դոլարով՝ անչափահասների հոգեկան առողջությանը պատճառած վնասի համար։ Այս մասին տեղեկանում ենք դատարանի կայացրած վճռից։

Համաձայն հաղորդման, դատարանը օրինական է համարել, որպեսզի վճարված տուգանքով ստեղծվի հիմնադրամ, որը կզբաղվի Meta-ի կողմից անչափահասների հոգեկան առողջությանը հասցրած վնասների վերացմամբ։

Իր հերթին Meta-ն հայտարարել է, որ բողոքարկելու է դատարանի կայացրած որոշումը։ Երդվյալ ատենակալները նաեւ համարել են, որ կորպորացիան թաքցրել է այն փաստը, որ իր հարթակներում առկա է անչահասների սեքսուալ շահագործման մասին տեղեկատվություն եւ չի նախազգուշացրել այդ մասին հանրայնորեն։

Այս արարքի համար՝ ատենակալները որոշել են, որ ընկերությունը պետք է վճարի 375 միլիոն դոլար։