Նախկին քահանան դատապարտվել է երեք տարի ինը ամսվա ազատազրկման՝ Պուտինի դեմ մահափորձի կոչեր անելու համար։
Այս մասին գրում է «Московский Комсомолец»-ը:
Մոսկվայի արևմտյան երկրորդ շրջանի ռազմական դատարանը Մոսկվայի մարզի նախկին քահանա Վասիլի Պտաշինսկուն դատապարտել է երեք տարի ինը ամիս ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ահաբեկչության հրապարակային կոչեր և պետական անվտանգության դեմ ուղղված գործողություններ։
Պարբերականը գրում է, որ հետաքննությունը պարզել է՝ 2023 թվականի ապրիլին Պտաշինսկին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում հաղորդագրություն է հրապարակել, որում անհայտ անձանց խմբին դրդել է մահափորձ կատարելու փորձեր ձեռնարկել Ռուսաստանի նախագահի դեմ։ Այլ գրառումներում նա կոչ է արել անցնել թշնամու կողմը և տարածել «Ռուսաստանի ազատության լեգեոնի» գաղափարախոսությունը, որը Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն է։
«Московский Комсомолец»-ը գրում է, որ մեղադրյալն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը և զղջացել։ Դատարանում նա բացատրել է, որ հատուկ գործողության և իշխանությունների նկատմամբ իր բացասական վերաբերմունքը ծագել է մերձավոր ազգականների մահից հետո։ Դատարանը հաշվի է առել այս հանգամանքը, բայց նրան մեղավոր է ճանաչել։

Բաց մի թողեք
Հայաստանյան վերջին երեք «աշխարհացունց» հայտնագործությունները
Շուտով գազը կփակեն․ Հայկական արտադրության կաթնամթերքի, ինչպես նաև ձկնամթերքի ներկրման արգելքը Ռուսաստանը չի վերացնում․ «Ռոսսելխոզնադզոր»
Սպառնացել են սպանել վարչապետին, գլխավոր դատախազին ու նրանց ընտանիքներին