Օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 14։35-ի սահմաններում Գյումրի քաղաքի Ղարսի խճուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 22-ամյա Ստեփան Մ.-ի վարած «BMW 320I» մակնիշի և 61-ամյա Արթուր Վ.-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով երկուսի անվահեծաններն էլ պոկվել են։
Վթարի հետևանքով Արթուր Վ.-ի ուղևոր Յարինազ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշներին․ նախնական տեղեկությամբ վարորդը հանկարծամահ է եղել. Լուսանկար
Ռուսաստանից գազ չստանալու դեպքում Հայաստանը գազ չի ունենալու ընդհանրապես. Տեսանյութ
Համ հոսանքի ենք անցնելու, համ բոլոր երկրներից գազ ենք առնելու․ Ալեն Սիմոնյան