Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը, որն ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ ռեկորդային թվով կալանքի որոշումներ է կայացրել, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած տարեկան հայտարարագրում ընտանիքի անդամ կամ մերձավոր ազգականներ բաժիններում տվյալներ չի լրացրել։
«Հրապարակ» թերթը գրել է․ Նա հայտարարագրել է 3 անշարժ գույք, որոնց միանձնյա սեփականատերն է հանդիսանում եւ որոնք՝ բոլորը, ձեռք է բերել նոր իշխանությունների օրոք։ 2019 թվականին Երեւանում բնակարան է գնել, 2023-ին՝ Աբովյանում առանձնատուն եւ հողամաս։

Հայտարարագրել է նաեւ 3 ավտոմեքենա, երկուսը ձեռք է բերել 2000-ականների սկզբին, իսկ երրորդը նախորդ տարվա ընթացքում տնօրինած 2012-ի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա է, որը հնարավոր է` վաճառել է կամ նվիրել:
Մելքոնյանը 2025-ի ընթացքում 14 մլն 93 հազար դրամ աշխատավարձ է ստացել։ Նա նաեւ բնակելի տան կառուցապատման վարկ ունի, որի մնացորդը 72 մլն 836 հազար դրամ է։ Կանխիկ դրամական միջոցների եւ բանկային հաշիվների մնացորդների մասին ԿԿՀ-ին տվյալներ չի տրամադրել։

Բաց մի թողեք
Այն, ինչ տեղի է ունենում, սանձարձակություն է, անբարոյականություն է, հակակոնվենցիոն է
Արտերկրից Հայաստան` քվեարկելու եկողները պատժվում էին
«Գող Բջեն» եւ «Տեցիկը» ազատվեցին բանտից, իսկ Արեգնազ Մանուկյանը նստած է