Տեղեկություն է տարածվել, որ 74-ամյա մի թոշակառու կին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ Գյումրու քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանի և քաղաքապետարանի ևս երկու պաշտոնյաների դեմ։ Տեղեկացանք, որ Քաղաքացու բողոքն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ քաղաքացին պնդում է, թե իբր կեղծվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ստորագրությունը, ինչի հետևանքով իրեն պատկանող 450 քառակուսի մետր հողատարածքից 50 քմ-ը վաճառվել է մեկ այլ քաղաքացու։ Բացի այդ, թոշակառուն դժգոհություն է հայտնել Հնոցավան փողոցի մայթեզրերի ապօրինի զավթման վերաբերյալ՝ նշելով, որ բազմիցս դիմումներ է ներկայացրել համայնքապետարան, սակայն դրանք մնացել են անարձագանք։
Hraparak.am-ի տեղեկություններով ` կինը գրեթե ամեն շաբաթ այցելել է քաղաքապետարան և մասնակցել քաղաքացիների ընդունելություններին՝ տարբեր հարցերով։
Ամեն անգամ տարբեր խնդիրներով է դիմել․ մի անգամ տան հետ կապված հարց է ունեցել, մեկ այլ անգամ՝ տան վերանորոգման, աշխատանքի հետ կապված հ և այլն։
Քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանի խոսքով` ընդունելություններից մեկի ժամանակ կինը ոչ կոռեկտ վարքագիծ է դրսևորել և վիրավորական արտահայտություններ է հնչեցրել քաղաքապետարանի և ստորաբաժանումների ղեկավարների հասցեին։
«Ասում էր՝ բոլորդ կոռումպացված են, կաշառակեր եք»,- նշեց Առաքելյանը՝ հավելելով, որ այդ ժամանակ քաղաքացուն առաջարկել է, եթե ունի իր պնդումները հիմնավորող փաստեր, դիմել դատարան կամ իրավապահ մարմիններին։
«Ես ասացի՝ տիկին ջան, եթե ունեք փաստեր, կարող եք դիմել դատարան։ Քանի որ իմ ձեռքերը մաքուր են, խիղճս մաքուր է, ես իրեն առաջարկեցի դիմել իրավապահ մարմիններին»։
«Ի դեպ, որքանով ես տեղեկացված եմ, կինը մեկ անգամ արդեն զրպարտության համար դատվածություն ունի, կարող եք դուք էլ հետաքրքրվել, ճշտել»,- ասաց նա։
Փոխքաղաքապետի պաշտոնակատարը նշում է, որ այս պահին գործի վերաբերյալ այլ մանրամասներ չի կարող հրապարակել, քանի որ այն իրավապահների տիրույթում է և նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություններ չի կարող բացահայտել։

Բաց մի թողեք
Ադրբեջանի դեպքում ասում է՝ չգրգռել ցուլին, Ռուսաստանի դեպքում՝ կարմիր շոր հագնել
Բաքվից Արման Եղոյանին հորդորում են ժանգլյորությամբ չզբաղվել
Տավրոս Սափեյանը ՔՊ-ին գովազդող հարթակներ է ստեղծում, տարածք հատկացնում