13/08/2026

EU – Armenia

Մարզպետն իր ղեկավարած մարզի բնակավայրերի քանակը չգիտի

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Տավուշի մարզի դերը խաղաղության խաչմերուկ նախագծում» վերնագրով հարցազրույցում դուք նշել եք, որ Տավուշի մարզի 65 բնակավայրերից 46-ը սահմանամերձ են։ Խնդրում եմ հատ առ հատ նշել մարզի 65 բնակավայրերը և սահմանամերձ 46 բնակավայրերը»։

Հրապարակ թերթը գրել է․ Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանի ստորագրությամբ պատասխանում գրված է․ «ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 713 որոշման համաձայն ՀՀ Տավուշի մարզի 65 բնակավայրերից 46-ը սահմանամերձ են»։

Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր, 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը չի կարողացել նշել Տավուշի 65 և սահմանամերձ 46 բնակավայրերը, որովհետև Տավուշի մարզի բնակավայրերը միշտ եղել են 62-ը։