Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան նախատեսված չվերթը հետաձգվել է՝ Մոսկվայում գործող անվտանգության սահմանափակումների պատճառով։
Օդանավակայանի առցանց ցուցատախտակի համաձայն՝ «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռի մեկնումը նախատեսվածից ուշ է իրականացվելու։ Չվերթի մեկնումը 07:00-ից տեղափոխվել է 11:20-ի՝ ընդհանուր առմամբ 4 ժամ 20 րոպեով։
Փոփոխության պատճառը Մոսկվայում սահմանված անվտանգության ժամանակավոր սահմանափակումներն են։
ՌԴ մայրաքաղաքի վրա , հիշեցնենք,անօդաչուների լայնածավալ հարձակումներ են լինում:

Բաց մի թողեք
Պաղպաղակի արտադրողները որպես «կարևորագույն ենթակառուցվածքներ»՞ ԵՄ նոր կիբերանվտանգության մասին օրենքը տուժում է անկայուն ներդրման պատճառով
Թեհրանի «հարավկովկասյան արժեթղթերի գինը կբարձրացնեն»
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը նմանատիպ գործող պայմանագրեր չունի․ հայտարարություն