ԱԺ-ում Լիլիթ Գալստյանի թեկնածության քննարկման ժամանակ թեժ բանավեճ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի և ընդդիմադիր պատգամավորի միջև։
Բանավեճը տեղի է ունեցել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիլիթ Գալստյանի թեկնածության քննարկման շրջանակում։ Նրա թեկնածությունն առաջադրել է «Հայաստան» խմբակցությունը։
«ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ Ադրբեջանի պատվիրակությունը, ի թիվս այլ թեմաների, խոսեց նաև թվային ինքնիշխանությունից: Դուք խոսեցիք մտացածին ու կոնֆլիկտածին, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի վտանգի մասին, էլի եղան նիստեր, էլի ինչ-որ թեմայից խոսեցին, դուք կրկին խոսեցիք կոնֆլիկտածին, մտացածին, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի մասին»,- դիմելով Լիլիթ Գալստյանին՝ ասել է Կարապետյանը:
Գալստյանը հակադարձել է՝ ընդգծելով, որ իր բարձրաձայնած խնդիրները ոչ մտացածին են, ոչ էլ հակամարտություն հրահրող։ Նրա խոսքով՝ ինքը խոսում է իրական վտանգների և ռիսկերի մասին։
Ընդդիմադիր պատգամավորը նաև նշել է, որ ՔՊ-ական պատգամավորի հարցից այնպիսի տպավորություն է ստացել, թե իր հայտարարությունները վիրավորում են ադրբեջանցիների արժանապատվությունը կամ խաթարում են ադրբեջանական կողմի ձևավորած դիսկուրսը։

Բաց մի թողեք
Այս երկիրը որբի գլուխ չէ, դրա համար ենք ասում՝ գնացեք
Մի բան է, երբ Թուրքիային և Ադրբեջանին հակադրվում է 3 միլիոն հայ, այլ բան` երբ 10 միլիոն
Իմ նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում․ Մարտուն Գրիգորյան