Երեք օր առաջ Վերին Դվին գյուղում 18-ամյա աղջիկ են առևանգել։ Աղջկա հարազատներից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ, մեզ պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել աղջկա մոր աչքի առաջ, գրել է «Հրապարակ» թերթը։
«Առևանգողին ճանաչում ենք, նույն գյուղից է` 36 տարեկան տղամարդ է, իր 4 ընկերների հետ է եղել։ Դեպքի պահին աղջիկը մոր հետ է եղել, դիմադրել են մայր ու աղջիկ, սկսել են հարվածել, մորը գցել են գետնին, աղջկան տարել են»,- պատմել է հարազատը։
Հարցին՝ նախկինում որևէ առնչություն ունեցե՞լ է աղջիկն այդ տղամարդու հետ՝ զրուցակիցը պատասխանել է․ «Որևէ առնչություն չեն ունցել, այդ տղամարդը աղջկան առաջին անգամ մի քանի ամիս առաջ է տեսել, իրար հետ չեն շփվել։ Աղջիկն անգամ սիրած տղա ունի։ Ծնողները դիմել են ոստիկաններին, արդեն երեք օր է ոչ մի արձագանք չկա։ Տղամարդու հետ առևանգման մասնակցած մարդիկ ազատ պտտվում են գյուղում»։
ՆԳՆ ոստիկանությունից ի պատասխան հայտնել են․ «Օգոստոսի 16-ին մարդուն առևանգելու վերաբերյալ հաղորդում ստացվել է համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն»։

Բաց մի թողեք
Օդանավակայանում ասացին, որ չես կարող մուտք գործել Հայաստան
Նորատուսցի Ալիկը՝ կրկին մեղադրյալի կարգավիճակում. Լուսանկար
Կանա՞նց էլ կուղարկեն դիրքեր