Դժբախտ պատահար է տեղի ունեցել Ճամբարակի զորամասերից մեկում։
«Հրապարակի» տեղեկություններով՝ զորամասի հրամանատարության կողմից զինվորներին պատժելու նպատակով նրանց դուրս են բերել վազքի։ Պատմեցին, որ զինվորներից մի քանիսը վազել են զորամասի պարագծից դուրս՝ այն հատվածում, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, նրանց գտնվելու իրավունքը չի եղել։ Մեզ պատմեցին, որ հրամանատարը փորձել է պատժել զինծառայողներին, պարսպից դուրս վազեցրել, որի իրավունքը չուներ։
Այդ ընթացքում խոշոր «ԿԱՄԱԶ» մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել զինծառայողներից մի քանիսին։
Մեր տեղեկություններով՝ դեպքի հետևանքով կա զոհ, ինչպես նաև տուժածներ։
Կապ հաստատեցինք ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի հետ, նա ասեց, որ քիչ անց հաղորդագրություն կտարածեն, հաստատեց, որ կա մեկ զոհ և հոսպիտալացված զինծառայողներ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։
«Օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում, քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Մյուս զինծառայողները (վերջիններիս ընտանիքները սահմանված կարգով տեղեկացված են դեպքի մասին) տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո»։

Բաց մի թողեք
«Դիմողը մաթեմատիկական բուհ է ընդունվել, ի՞նչ կապ ունի ԵՊՀ պրոֆեսորը». փաստաբանը բացահայտում է կաշառքի գործի զավեշտը
ԱԽՔ-ից մինչեւ «Սբխեչի ուլ»
Աբսուրդի երկիր է դառել Հայաստանս