Թուրքիայի Բոլու քաղաքում տեղի է ունեցել ադրբեջանական «Սաբաիլ» ֆուտբոլային ակումբի և թուրքական «Սաքարյասպորի» ստուգողական հանդիպումը։
Խաղն ավարտվել է 1:1 հաշվով, սակայն ավելի շատ հիշվել է հանդիպման վերջում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքով, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Սաբաիլ»-ի ֆուտբոլիստի կոպիտ խախտումից հետո սկզբում ծեծկռտուք է սկսվել երեք խաղացողների մասնակցությամբ, իսկ հետո միջադեպը վերաճել է զանգվածային բախման։ Ապա միջամտել է ոստիկանությունը։


Բաց մի թողեք
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը դրամահավաք է անում
Անհայտ կորած անձանց հարցը Ադրբեջանի և ՀՀ-ի խաղաղության գործընթացի մաս է․ Չավուշօղլու
Դու պետության ղեկավար ես և ոչ թե ադրբեջանցու փաստաբան