Հուլիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին տեղեկատվական հարցում եմ արել՝ մարզպետի աշխատակազմի ստացած պարգեւավճարների եւ մարզի սոցիալապես անապահովներին 2025 եւ 2026 թվականների նշված ժամանակահատվածում ցուցաբերված դրամական աջակցության չափերի մասին։
Հրապարակ թերթը գրել է․ Մարզպետի աշխատակազմի պատասխանը տեղադրում եմ առանց խմբագրման․ «2026թ․ ընթացքում՝ հուլիսի 15-ի դրությամբ, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները ստացել են 22 մլն 348 հազար 400 ՀՀ դրամ՝ պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ տնտեսագիտական դասակարգման 4112 հոդվածով եւ 31 մլն 100 հազար 918 ՀՀ դրամ պարգեւավճար՝ քաղաքացիական, դատական եւ պետական ծառայողների պարգեւատրում տնտեսագիտական դասակարգման 4113 հոդվածով։ 2026թ․ ընթացքում՝ հուլիսի 15-ի դրությամբ, սոցիալական աջակցություն ստանալու նպատակով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ դիմում է ներկայացրել 548 քաղաքացի, որից 267 սոցիալապես անապահով կարիքավոր ընտանիքների մարզպետի աշխատակազմի «Այլ նպաստներ բյուջեից» տրամադրվել է 7 մլն 640 հազար ՀՀ դրամ։ 2025 թվականի նույն ժամանակահատվածում սոցիալական աջակցություն ստանալու նպատակով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ դիմում ներկայացրած 645 քաղաքացիներից 573 սոցիալապես անապահով կարիքավոր ընտանիքների տրամադրվել է 15 մլն 355 հազար ՀՀ դրամ»։
Համեմատաբար բարձր աշխատավարձ ստացող Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը կես տարում ընդհանուր ավելի քան 53 միլիոն դրամ պարգեւավճարներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ է ստացել, իսկ մարզի սոցիալապես անապահով 267 քաղաքացի ստացել է դրանից մոտ 7,5 անգամ պակաս՝ 7 միլիոն 640 հազար դրամ աջակցություն: Ուշագրավ է, որ անցած մեկ տարում, նույն ժամանակահատվածում, մարզի կարիքավորներին տրված դրամական աջակցության գումարը կրկնակի նվազել է՝ 15 միլիոն 355 հազար դրամից հասնելով 7 միլիոն 640 հազար դրամի։

Բաց մի թողեք
Ոստիկանի BMW-ն` ընդդեմ հասարակ գյուղացու. ինչու են կոծկում ծանր ելքով վթարը
Տիգրանաշենը ՔՊ-ին չի ընտրել․ ինչ է տեղի ունեցել իրականում
Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցը