22/08/2026

EU – Armenia

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր․ Լուսանկար

Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 2026 թվականի սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում օղակների վարժության չեմպիոն է դարձել։

Ավետիսյանը եզրափակչում հավաքել է 14,400 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով շրջանցել նույնքան միավոր հավաքած ռուսաստանցի Իլյա Զայկային։

Երրորդ տեղը՝ 14,366 միավորով, զբաղեցրել է Հունաստանի օլիմպիական չեմպիոն Էլեֆթերիոս Պետրունիասը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 14,000 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը, իսկ Գերմանիան ներկայացնող հայ մարմնամարզիկ Արթուր Սահակյանը՝ 13,900 միավորով՝ 7-րդ տեղը։

Ավետիսյանը նախորդ տարի Եվրոպայի առաջնությունում օղակների վարժությունում բրոնզե մեդալ էր նվաճել, իսկ այս տարի առաջին անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն։ 2025-ի առաջնության պաշտոնական արդյունքներում նա նույնպես գրանցված է որպես օղակների բրոնզե մեդալակիր։

Blog Image

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր։

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Համլետ Մանուկյանն արծաթե մեդալ է նվաճել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մեծահասակների առաջնության նժույգ թափեր վարժությունում։

19-ամյա մարմնամարզիկը եզրափակչում հավաքել է 15․000 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը 14․900 միավորով դարձել է բրոնզե մեդալակիր։

Մեծահասակաների պայքարում առանձին գործիքների որակավորման փուլի արգելքը հաղթահարել են նաև Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը (հենացատկ), աշխարհի գավաթակիր Արթուր Ավետիսյանը (օղակներ), Վահագն Դավթյանը (օղակներ)։

Երիտասարդների պայքարում եզրափակիչ է դուրս եկել Արման Ղուկասյանը։

Blog Image

Հայաստանի պատանիների հավաքականի անդամ Սամվել Ադիբեկյանը դարձավ Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

60 կգ քաշային կարգում Սամվել Ադիբեկյանը պոկում վարժությունում բարձրացրեց 93 կգ, 97 կգ և 100 կգ։ Այս վարժությունում նա առաջինն էր։

Հրում վարժությունում Ադիբեկյանը գլխավերևում պահեց 114 կգ և 118 կգ։ Այստեղ նա արժանացավ արծաթե մեդալի։

Երկամարտի 218 կգ արդյունքով նա դարձավ Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր։

Blog Image