Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստացել է տեղեկատվություն՝ «Մաբթերա, ռիտուքսիմաբ, 10 մգ/մլ, 1 ապակե սրվակ, 50 մլ, կաթիլաներարկման լուծույթի խտանյութ» դեղի՝ N1130B24 խմբաքանակի վերաբերյալ։
Տեղեկատվության համաձայն՝ «Ֆ. Հոֆֆմանն-Լյա Ռոշե» դեղագործական ընկերության Գլոբալ խնդիրների կառավարման բաժնի կողմից իրականացված լաբորատոր քննության վերջնական արդյունքների՝ ներկայացված «Մաբթերա» N1130B24 խմբաքանակի դեղը հաստատվել է որպես կեղծ։
«Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել «Մաբթերա» N1130B24 սերիայով դեղի օգտագործումից»,- հայտնում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։

Բաց մի թողեք
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը վիրահատել են, կատարվել են մատի անդամահատում, ոտքի կրճատում
Ինչպես է սկսվել Բժիշկների, բուժքույրերի և թերապիստների գերազանցության կենտրոնի՝ MNTEC-ի պատմությունը․ Լուսանկարներ
Ռուսաստանում «ժանտա՞խտ» է․ ԶԼՄ-ները պնդում են, պետությունը՝ հերքում