Եվրոպական Միությունը զիջում է ԱՄՆ-ին և Չինաստանին կարևորագույն հանքանյութերի մրցավազքում, գրել է «Financial Times» թերթը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին և արդյունաբերական աղբյուրներին։
ԵՄ-ն ավելի ու ավելի է հետ մնում ԱՄՆ-ից կարևորագույն հանքանյութերի որոնման հարցում… Արդյունաբերության փորձագետները զգուշացնում են, որ այն չափազանց դանդաղ է շարժվում։
Թերթը նշել է, որ այս հանքանյութերը անհրաժեշտ են պաշտպանության և կանաչ տեխնոլոգիաների ոլորտներում, և Բրյուսելը զգալիորեն հետ է մնում Վաշինգտոնից դրանց մատչելիության առումով. մինչդեռ ԱՄՆ-ն հայտարարել է այս ոլորտին վերաբերող նախագծերում մոտ 40 միլիարդ դոլարի ներդրումների մասին՝ սկսած 2022 թվականից, իսկ Բրյուսելը վերջին 18 ամիսների ընթացքում նմանատիպ նախագծերի համար հատկացրել է ընդամենը 6 միլիարդ դոլար։
Ինչպես հրատարակությանը հայտնել է «EIT RawMaterials» կազմակերպության գործադիր տնօրեն Բերնդ Շեֆերը, կա ռիսկ, որ ԱՄՆ-ն կարող է դառնալ «երկրորդ Չինաստան» Եվրոպայի համար հազվագյուտ մետաղներից կախվածության առումով։
Չինաստանը վերահսկում է աշխարհի հազվագյուտ մետաղների մատակարարման մոտ 70%-ը և դրանց վերամշակման մինչև 90%-ը։ Այս տարրերը կարևոր են էլեկտրոնիկայի և էլեկտրական տրանսպորտային միջոցների արտադրության համար։ Փետրվարին Միացյալ Նահանգները նշել էր, որ մոտավորապես 25 կարևորագույն հանքանյութերի ավելի քան 90%-ը կախված է ներմուծումից։

Բաց մի թողեք
Եվրոպայի դատարկ բանակները. 100,000 զինվոր գտնելու մրցավազք
Բելգիայի կառավարությունը խոստանում է նոր դիմակայունության ծրագիր անտառային հրդեհից հետո
Ֆոն դեր Լեյենը զգուշացնում է «հիբրիդային պատերազմի» մասին Ռումինիայի ռազմածովային անօդաչու սարքի միջադեպից հետո