Օգոստոսի 23-ին Տաշքենդում տեղի է ունեցել ադրբեջանա-ուզբեկական փաստաթղթերի ստորագրման և երկու երկրների միջև փաստաթղթերի փոխանակման արարողությունը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի մասնակցությամբ։
Այս մասին հայտնում են այդ երկրների ԶԼՄ-ները։
Ըստ հաղորդագրությունների, Ալիևը և Միրզիյոևը ստորագրել են «Ադրբեջանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության միջև հավերժ բարեկամության մասին պայմանագիրը» և «Ադրբեջանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության Գերագույն միջպետական խորհրդի երրորդ նիստի որոշումը»։
Համագործակցության վերաբերյալ տարբեր հուշագրեր և փաստաթղթեր են ստորագրվել նաև առևտրի, մշակույթի ու այլ ոլորտներում։


Բաց մի թողեք
Ադրբեջանը «ագրեսորին պատժելու» կանցեպտից հրաժարվելու է, միայն բարի ցանկություն է
Ռուսաստանը, այսպիսով, ստանում է «կովկասյան երկրորդ ճակատ»
«Զանգեզուրի միջանցքի նախագիծը Ադրբեջանի տարածքում արդեն իրականացվում է»․ Ալիև