ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը փլուզվում է։ «Իրանը լիովին փլուզվում է», – գրել է նա երկուշաբթի օրը Truth Social սոցիալական հարթակում։ Ակնկալվում է, որ ԱՄՆ առաջնորդները երկուշաբթի օրը կհայտարարեն Իրանի դեմ ուղղված կոնկրետ միջոցառումների մասին։
Reuters-ը, հղում անելով իր աղբյուրին, հաղորդում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նախատեսում է ընդլայնել երկրորդային պատժամիջոցները Իրանի հետ առևտուր անող կազմակերպությունների և երկրների դեմ։ Աղբյուրը հավելել է, որ այս միջոցառումը նախատեսված է որպես վերջնական նախազգուշացում այն երկրների համար, որոնք պահպանում են Իրանի հետ գործարար կապեր։
Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նոր պատժամիջոցների մասին կհայտարարի օգոստոսի 24-ին կայանալիք մամուլի ասուլիսում, որը կսկսվի ժամը 13:00-ին (Երևանի ժամանակով 21:00-ին)։
Աղբյուրը հայտնել է, որ նոր պատժամիջոցները կլինեն Իրանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու արշավի մի մասը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է օգոստոսի 20-ին։ Ամերիկացի նախագահը սպառնացել է «մեծ տնտեսական հետևանքներով» ցանկացած երկրի համար, որը որևէ աջակցություն կցուցաբերի Իրանին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցներ է անցկացնում աշխարհի տարբեր առաջնորդների հետ՝ կոչ անելով նրանց դադարեցնել Իրանի հետ բոլոր շփումները, մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Նրա պնդմամբ, «նախագահը զանգահարում է համաշխարհային առաջնորդներին՝ Իրանի հետ համագործակցությունը դադարեցնելու կոնկրետ խնդրանքով»։
Նախարարը չի մանրամասնել, թե որ պետությունների ղեկավարներին է զանգահարել Թրամփը։
«Մենք արդեն տեսնում ենք որոշ արդյունքներ, և ես վստահ եմ, որ նախագահը, ինչպես բոլորդ գիտեք, շատ համոզիչ է։ Իր զանգերից բացի, մենք այցելություններ և զանգեր ենք կատարում Պետդեպից և Ֆինանսների նախարարությունից, որոնց ընթացքում մենք հստակորեն փոխանցում ենք առաջնորդներին, երկրներին և կազմակերպություններին, թե ինչ ենք ակնկալում նրանցից և ինչ ժամկետներում։ Եվ ես կարծում եմ, որ եթե նրանք չարձագանքեն, դուք շատ շուտով կտեսնեք նրանց գործողությունների հետևանքները», – հավելել է Բեսենթը։
Ավելի վաղ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի դեմ «տնտեսական Դ-օր»-ի (վճռորոշ հարձակման) և պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցների կիրառման մասին՝ ի կատարումն Թրամփի որոշման։
նոր պատժամիջոցները կլինեն Իրանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու արշավի մի մասը, որը ԱՄՆ նախագահը հայտարարել էր օգոստոսի 20-ին։ Նա սպառնացել է «մեծ տնտեսական հետևանքներով» ցանկացած երկրի համար, որը որևէ աջակցություն կցուցաբերի Իրանին։
Հաշվի առնելով, որ Հայաստանը ևս սերտ հարաբերություններ ունի հարևան ու բարեկամ Իրանի հետ, չի բացառվում, որ Թրամփը դիմի նաև Հայաստանին։

Բաց մի թողեք
«Հայաստան» դաշինքը կմասնակցի՞ ԱԺ նիստին
390 նյութ Պապիկյանի մասին, Փաշինյանի մասին ավելի շատ, օրվա գլխավոր թեմաները
Լևոն Քոչարյանին տարել են ԱԱԾ