Օգոստոսի 24-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հին Երևանցի 3/2 հասցեում կառուցվող էլիտար շենքում դի կա։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, դեպքի վայրում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։
Shamshyan.com-ի տեղեկություններով, մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Միխայիլ Առաքելովն է, ով աշխատում է «Էլեկտրոլիտ» ընկերությունում և նշված շենքում աշխատանքներ կատարելիս 7-րդ հարկից վայր է ընկել և հայտնվել վերելակի համար նախատեսված հորանում։

Բաց մի թողեք
Լավ, դեռ որքան կարելի է երևանցիներին հիմարի տեղ դնել
Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին բախվել են «Գազել»-ն ու «MAN» բեռնատարը․ կա տուժած. Լուսանկար
Բшխվել են «SITRAK» մակնիշի բեռնատարը և «Լադա»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրшվոր․ Լուսանկար