Իսրայելի Կեսարիա քաղաքում մաֆիայի առաջնորդի պատվիրված սպանություն է իրականացվել, հաղորդում է TRT Haber-ը։
Զոհը Յանիս Յուշվաևն է, որին Իսրայելում իրավապահ մարմինները և լրատվամիջոցները անվանում են «կովկասյան մաֆիայի» առաջնորդ։
Մարդասպանը, քողարկվելով որպես տարեց տղամարդ, դարանակալել է նրան բենզալցակայանի սրճարանի մուտքի մոտ և կրակել նրա գլխի հետնամասին։ Ոստիկանությունը մարդասպանին որոնում է ուղղաթիռների միջոցով։
Ավելի վաղ լրատվամիջոցների հաղորդագրությունները նշել էին, որ Յուշվաևի գլխի համար, ով պաշտոնապես իրեն ներկայացրել էր որպես օրինապահ գործարար, նշանակվել էր մեկ միլիոն շեկել (մոտավորապես 332,500 դոլար)։


Բաց մի թողեք
Խոշոր ռազմական գործարք՝ ԱՄՆ-ի և Հունաստանի միջև
Դաժան որոշում՝ ընդդեմ Վրաստանի․ ղեկավարներին էլ անձամբ չեն «ներել»
Իրանը պատրաստ է ամեն ինչ առաջարկել հանուն հակամարտության դադարեցման․ Թրամփը լավատես է