Եթե Երևանին այլևս պետք չէ անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), ապա նա ազատ է որոշելու դուրս գալ։
Սակայն, մինչ այժմ լսվել են միայն սառեցված անդամակցության մասին հայտարարություններ։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ես դժվարանում եմ սահմանել, թե ինչ է նշանակում գոհ լինել։ Եթե Երևանին այլևս պետք չէ անդամակցությունը նման կարևոր կազմակերպությանը, ապա նա ազատ է՝ որոշելու դուրս գալ։
Մենք շարունակում ենք լսել տարբեր մակարդակներում հայտարարություններ, որ, այո, անդամակցությունը սառեցված է, բայց նրանք դեռ չեն դուրս գալիս», – լրագրողներին ասել է Պեսկովը։
ԵՄ-ին անդամակցելու համար պաշտոնապես դիմելու վերաբերյալ Փաշինյանի այսօրվա հայտարությունն էլ մեկնաբանելիս՝ Կրեմլի խոսնակը հիշեցրել է, որ Թուրքիայի և այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ դիմումի ներկայացումից հետո կարող են անցնել տասնամյակներ։
Նա նաև նշել է կարևոր նրբերանգ. դիմումը ներկայացնելուց հետո Հայաստանը պետք է համապատասխանեցնի իր օրենսդրությունը ԵՄ չափանիշներին, որոնք չեն համընկնում ԵԱՏՄ կանոնների հետ։ Սա կստեղծի հակասություններ, որոնք առաջին հերթին կվնասեն հենց Հայաստանին, նշել է Պեսկովը։
Ավելի վաղ գրել ենք, որ այսօր ԱԺ-ում ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ շատ գոհ կլինի, եթե Հայաստանը հեռացվի ՀԱՊԿ-ից։


Բաց մի թողեք
«Սա պարզապես կրկես է». ստարտափների հիմնադիրները բախվում են նոտարների հետ՝ ԵՄ-ի՝ ստարտափներին վերաբերող նոր օրենքի շուրջ
5 պատճառ, թե ինչու պետք է բոլորին հետաքրքրի Ջենսեն Հուանգի վերադարձը, որը ցնցեց շուկան
Ես էդպիսի բա՞ն եմ ասել. Ինչպես է Փաշինյանը ինքն իրեն հակասում. Տեսանյութ