ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում։
Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Ներկայումս ՀԱՊԿ-ի միջոցով Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում համագործակցություն չկա», -ասել է Աղասանդյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երևանը օգտվում է ՀԱՊԿ-ին ռազմատեխնիկական մատակարարումների արտոնյալ պայմաններից։
Դեպարտամենտի տնօրենը նշել է, որ Երևանի հետ համապատասխան համագործակցությունը պահպանվում է երկկողմանի հիմունքներով։
«Գոյություն ունի անհրաժեշտ իրավական շրջանակ, որը ներառում է ռազմական արտադրանքի մատակարարումը արտոնյալ պայմաններով», – ընդգծել է նա։
Ավելի վաղ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր, որ Հայաստանին ՀԱՊԿ մարմիններում քվեարկության իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս։ Նա հայտարարել էր, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում նոյեմբերի 11-ին, և առաջնորդները, հավանաբար, կքննարկեն այդ հարցը։

Բաց մի թողեք
Երկու օրում «3+3»-ը երկու անգամ վերադարձավ տարածաշրջանային դիվանագիտության օրակարգ
Վերջին զարգացումները Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների տեսանկյունից ուշագրավ պատկեր են ստեղծել
Ադրբեջան – Թուրքիա հարաբերությունները լարված են․ Անկարայից արձագանքել են