25/08/2026

EU – Armenia

Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել

Մեզ Սյունիքից ահազանգեցին, որ օրեր առաջ մարզի օդային տարածքում ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր են նկատել, մասնավորապես` Գորիսի հատվածում, որոնք եկել պտտվել ու անհետացել են:

«Հրապարակ» թերթը գրել է․ Մեր աղբյուրի խոսքով` իրենք ենթադրում են, որ այդ թռչող սարքերն ուղարկում են տեսանկարահանելու նպատակով: Նկատենք, որ նախորդ տարվա մայիսին նույնպես Խոզնավարի տարածքում տեղացիները երկու անօդաչու թռչող սարք էին նկատել:

Մեր աղբյուրն ասում է, որ հայկական ԶՈՒ-ին ասվել է, որ որեւէ պարագայում չկրակեն, չարձագանքեն ադրբեջանական անօդաչուների հայտնվելուն, քանի որ դրանք որեւէ վտանգ չեն ներկայացնում: