06/09/2026

EU – Armenia

Ուկրաինական անօդաչու սարքերը կրկին հարվածել են Ռուսաստանին

Գիշերը ուկրաինական անօդաչու սարքերը կրկին հարվածել են Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի «Աֆիպ» նավթավերամշակման գործարանին։

Ռոստովի մարզի Նովոշախտինսկ քաղաքի վրա նույնպես հարձակում է եղել․ այնտեղ նույնպես կա նավթավերամշակման գործարան։

Կրասնոդարի Սեւերսկի շրջանի «Աֆիպսկայա» երկաթուղային կայարանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է։

ԱԹՍ-ների հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ, գնացքների և այլ շարժակազմի ուշացումներ։

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասը և Ռոստովի մարզը կրկին ենթարկվել են հարձակման։

Աֆիպսկայա երկաթուղային կայարանի վրա, ըստ հաղորդումների, ընկել են անօդաչու թռչող սարքի մնացորդներ։ Կուբանի նահանգապետ Կոնդրատևի խոսքով՝ երկու մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։

Ավելին, Աֆիպսկի գյուղում վնասվել է առնվազն 10 մասնավոր տուն։ Դրանցից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհ է բռնկվել նաև նավթավերամշակման գործարանի տարածքում։