Այսօր վաղ առավոտյան իրավապահ մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը։
«Toyota» ընկերության բաժնետերերից մեկը Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին է` Սեդրակ Քոչարյանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։
Այսօր առավոտյան արդեն սկսվել են Քոչարյանների դեմ գործողություններ։ Լևոն եւ Ռոբերտ Քոչարյանները տարվել են Հակակոռուպցիոն կոմիտե` խուզարկություններից հետո։
Բացի Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյանից՝ Հակակոռուպցիոն կոմիտե է տարվել նաև Սեդրակ Քոչարյանը։


Բաց մի թողեք
ԵՄ-ն չի վերադառնա ռուսական էներգակիրներին՝ անկախ ԱՄՆ-ի գլխավորությամբ ընթացող խաղաղ բանակցություններից. Յորգենսեն
ԵՄ բյուջեն կրճատվում է՝ գնաճի կտրուկ աճի ֆոնին
ԱՄՆ-ն պատրաստվում է բարձրացնել Չինաստանից, ԵՄ-ից և 14 այլ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը