Օրերս լրատվամիջոցներով տեղեկություններ շրջանառվեցին, որ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել հետ կանչել ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին:
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր աղբյուրները պնդում են, որ ներկայում կան դեսպանի պաշտոնի մի քանի թեկնածուներ, սակայն ամենահավանական թեկնածուն համարվում է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը: Դե, առնվազն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առավել հակված է նրան «գործուղել» Ռուսաստան:
Բանն այն է, որ Սաֆարյանը, ի թիվս այլ ուղղությունների, փաստացի համակարգում է նաև Եվրասիական տարածաշրջանի (Ռուսաստան, ԱՊՀ այլ երկրներ) ուղղությունը: Ասում են, որ նա նորմալ կապեր ունի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանի քաղաքական ու դիվանագիտական դաշտի այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Մյուս կողմից՝ ուշագրավ է, որ նրա «ուղղություններից» է բազմակողմ դիվանագիտությունը. վերջին շրջանում նա է հենց ներկայացրել Հայաստանը «Բազմակողմ ուղիներ. կարգի վերականգնում թուլացող բազմակողմ համակարգում» խորագրով պանելային քննարկմանը և Դուբրովնիկիի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև. բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով պանելային քննարկմանը։
Բացի այդ, մեր տեղեկություններով, Արարատ Միրզոյանը ԱԳ նախարարի տեղակալի նոր թեկնածու ունի, որի անունը, սակայն, մեր աղբյուրը դեռևս չնշեց:

Բաց մի թողեք
Եղիշե Չարենցի արձանը հատուկ էինք ընտրել
70 բժիշկ հարցաքննվել է, 15-ին մեղադրում են պացիենտների նմուշները վաճառելու մեջ
Նրա համար կարեւորը փաստացի իրավիճակն է, այն, որ դե ֆակտո ինքն է այսօր երկրի ղեկին