Եվրոպական վեց երկրներ առաջարկել են նոր հարկատեսակ սահմանել նավթային ընկերությունների համար։
Պատճառը՝ նավթի թանկացման ֆոնին նրանց եկամուտների զգալի աճն է։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Համաձայն տեղեկությունների, նման առաջարկով հանդես են եկել՝ Ավստրիան, Գերմանիան, Իսպանիան, Լեհաստանը եւ Պորտուգալիան։
Այս երկրների Ֆինանսների նախարարները համապատասխան գրություններ են ուղարկել Իռլանդիայի Ֆինանսների նախարարին, որպես ԵՄ նախագահող երկրի։ Առաջարկը ցանկանում են ներառել ԵՄ անդամ երկրների Ֆիննախների հանդիպման ժամանակ, որը տեղի է ունենալու առաջիկա սեպտեմբերին՝ Դուբլինում։

Բաց մի թողեք
ԵՄ-ն զգուշացնում է, որ Եվրոպան պետք է միլիարդներ ծախսի հիմա, հակառակ դեպքում կբախվի կլիմայական աղետների աճող ծախսերին
Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ
Կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը