26/08/2026

EU – Armenia

Մարդկությունը կարող է անհետանալ. Մասկ

SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը նախազգուշացրել է, որ մարդկությունը կարող է անհետանալ։

Որպես օրինակ նա բերել է Սինգապուրի դեմոգրաֆիական իրավիճակը։ «Մարդկությունը կանհետանա»,- սոցկայքի իր էջում գրել է Մասկը՝ մեկնաբանելով այն միջոցառումները, որոնք իրականացվում են Սինգապուրում՝ ժողովրդագրական իրավիճակին աջակցելու համար։

Financial Times-ն էլ հայտնում է, որ Սինգապուրի իշխանությունները հայտարարել են որ ավելի քան 55 հազար դոլար կվճարեն այն ընտանիքներին, որտեղ կան երեխաներ՝ յուրաքանչյուր երեխայի համար;

Պատճառը՝ ծնելիության կտրուկ անկումն է։ Բնակչության կայուն թվաքանակի համար իշխանությունները սկսել են ակտիվ քայլեր ձեռնարկել, քանի որ Սինգապուրում բնակչության 21 տոկոսը պատկանում են 65+ տարիքային խմբին։