«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանն է:
– Երեկ ԱԱԾ-ն ներխուժել էր Քոչարյանների առանձնատուն, Լեւոն Քոչարյանի տուն, խուզարկություններ էին կատարվում մի շարք ընկերություններում, ՀՀ 2-րդ նախագահին եւ նրա ավագ որդուն տանում էին կալանքի: Նիկոլ Փաշինյանը դեռ նախընտրական շրջանում էր խոստացել ունեզրկել իր քաղաքական հակառակորդներին: Երեկ էլ խորհրդարանում անթաքույց հայտարարեց այդ մասին: Այժմ` Տիգրանաշենը հանձնելուց հինգ պակաս հիշել են, որ երկրորդ նախագահը 20 տարի առաջ ինչ-որ գույքեր է գնել` շուկայականից էժան գներով: Ի՞նչ գնահատական կտաք այս պրոցեսին:
– Մի քանի գործոն կառանձնացնեի: Նախ, այս ամենը Նիկոլ Փաշինյանի անձնական շեղվածության մասին է խոսում, որը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին եւ նրա ընտանիքին: Առհասարակ, այս մարդը արցախցիների նկատմամբ ունի խոր հակաղարաբաղցիական տրամադրություններ: Նա ատում է բոլոր արցախցիներին: Մյուս գործոնը վերաբերում է դեկտեմբերին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին, որտեղ բարձրացնելու է Հայաստանի անդամակցության դադարեցման հարցը: Փաշինյանը փոխանակման ֆոնդ է նախապատրաստում: Կալանքի է տանում Ռ. Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, կարծում եմ՝ առաջիկայում նաեւ Սամվել Կարապետյանի դեմ կլինեն գործողություններ: Փաշինյանը Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների համար փոխանակման ֆոնդ է ստեղծում: Նա Ռուսաստանին կարող է շանտաժ անել` ես բանտից կազատեմ ընդդիմադիր գործիչներին, փոխարենը պետք է հայկական ապրանքները վաճառվեն ռուսական շուկայում, ինչպես նաեւ՝ Հայաստանը մնա ԵԱՏՄ կազմում եւ այլն։ Բայց ես վստահ եմ, որ այդ ամենն ունենալու է լրիվ հակառակ էֆեկտը: Ռուսաստանի պահանջները՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված, էլ ավելի են կոշտանալու: Մյուս գործոնն էլ վերաբերում է մեկ այլ նրբերանգի: Արուսյակ Ջուլհակյանն Ազգային ժողովում ելույթ ունեցավ եւ շեշտեց` գուցե կարողանում ենք ընդդիմությանը համոզել, որպեսզի սահմանադրական փոփոխությունների փաթեթն ընդունեն: Երկուշաբթի օրը հանրայինի եթերում նույն միտքը հայտնել է նաեւ Սրբուհի Գալյանը: Կա տպավորություն, որ այս քայլերով իշխանությունը փորձում է ընդդիմության նկատմամբ ճնշում բանեցնել` եթե կողմ չքվեարկեք փաթեթի ընդունմանը կամ հանրաքվեին, ապա ձեր քաղաքական առաջնորդները կպատժվեն: Չի բացառվում, որ Փաշինյանը կրկնի 2018 թվականի հոկտեմբերի օպերացիան: Այսինքն` այս պրոցեսն ունի երեք կոմպոնենտ` Քոչարյանի դեմ անձնական շեղվածություն, Ռուսաստանի հետ բանակցություններ եւ Ադրբեջանի պահանջների կատարում` բռնաճնշումների մեթոդներով:
– Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ինքը հարիֆ չէ, եւ հարուստներ չպետք է լինեն մեր երկրում: Սա ասում է մի մարդ, որը Նարեկ Նալբանդյան է աճեցրել, մարդ, որը պատգամավոր էր դարձրել Խաչատուր Սուքիասյանին եւ 8 տարի է՝ համագործակցում է, հարկային արտոնություններ է տալիս Սամվել Ալեքսանյանին….
– ՀՀ ցանկացած քաղաքացու շահերից է բխում, որ 9-րդ գումարման խորհրդարանը երկար կյանք չունենա: Ինչու, որովհետեւ, եթե մենք շարունակենք այս տրամաբանությամբ, ապա Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է ՀՀ լուծարման հրամանագիրը: Ես ո՛չ կատակ եմ անում, ո՛չ էլ հոռետեսական գնահատականներ եմ տալիս:
– Տիգրանաշենի հարցն է այժմ սեղանին դրված: Փաշինյանը մի քանի անգամ արդեն հասցրել է խոսել այդ մասին՝ նշելով, որ այն հայկական տարածք չէ:
– Ադրբեջանի պահանջների մեջ նաեւ Տիգրանաշենի հանձնումն է մտնում: Փաշինյանը փորձում է դիմադրության օջախները կոտրել: Որոշ շրջանակներ քննադատում են ընդդիմադիրներին, որ նրանք ոչինչ չեն անում, սակայն Փաշինյանը գիտակցում է, որ Սրբազան շարժման, Դիմադրության շարժման նման շարժումներն ունեն պոտենցիալ` իշխանափոխության հասնելու, այդ պատճառով նա սկսել է էն գլխից չեզոքացնել դիմադրության օջախը:

Բաց մի թողեք
Օնլայն խաղերի, թղթախաղերի ու թմրանյութի օգտագործման դեպքեր կան բանակում
Սա նոնսենս է, աշխարհում չլսված բան, Նիկոլ Փաշինյանի նոու հաուն քաղաքագիտության մեջ
Նիկոլ Փաշինյանը որոշել է ոչնչացնել իր քաղաքական հակառակորդներին