ԱԺ նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը քննադատել է իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը՝ հայտարարելով, որ վերջին տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում գերակշռել է միջազգային առևտրի թեման։
Նրա խոսքով՝ իշխանությունը տարբեր հարցերում իր մոտեցումները ներկայացնում է բացահայտ և առանց թաքցնելու, թե ինչ քաղաքականություն է վարում։ Այս համատեքստում Կարապետյանն անդրադարձել է նաև արտաքին գործերի նախարարության անվանափոխությանը՝ այն կապելով միջազգային առևտրի ուղղության հետ։
Պատգամավորը պնդել է, որ այդ քաղաքականության արդյունքում «առևտրի առարկա» են դարձել հայկական հողերը. «ԱԳՆ-ն մի բան է արել այս վերջին տարիների ընթացքում՝ միջազգային առևտուր է արել, բայց առևտուրը հայկական հողերն են եղել»։

Բաց մի թողեք
Հաճոյանալ Ալիևին
Ասեք էլի՝ ոնց է այդպես ստացվում
էական վտանգը այն իրավաքաղաքական լեզուն է