Մարտի 20-ի մեր հրապարակման մեջ՝ «Արցախն ատող Փաշինյանը կռիվ է տալիս արցախցիների քվեի համար», անդրադարձել էինք Նիկոլ Փաշինյանի` արցախցիների հետ կայացած հանդիպմանը, որտեղ մի քանի տող կար նաեւ արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանի մասին:
Գրել էինք, որ նա «ջերմ հարաբերություններ ունի իշխանությունների հետ», գործում է Արայիկ Հարությունյանի «տանիքի» տակ, նրա վրա է դրված վտարանդի արցախցիների վերադարձի եւ իրավունքների հարցերը մոռացության տալու գործը։ Այս հրապարակումից հետո Պետրոսյանը դիմել էր դատարան:
Օրերս Երեւանի քաղաքացիական դատարանը (դատավոր` Սամվել Բաբայան) արձանագրել է հայցվորի պարտությունը եւ «Հրապարակի» հաղթանակը:
Դատարանը գտել է, որ իրականությանը չհամապատասխանող եւ զրպարտություն հանդիսացող ձեւակերպումներ չկան կամ չեն արատավորում հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, եւ հայցն ամբողջությամբ մերժել է:
Հարգելի փաստաբաններ, երբ ձեզ դիմում են լրատվամիջոցներին դատի տալու խնդրանքներով, մի տրվեք փող աշխատելու գայթակղությանը, ձեր հաճախորդներին բացատրեք, որ անհիմն հայց ներկայացնելը չի բխում նրանց իսկ շահերից:



Բաց մի թողեք
Երևանի Կապույտ մզկիթը հայ-իրանական է եղել և այդպիսին էլ կմնա․ Իրանի դեսպան. Լուսանկար
Փաշինյանը խուճապի մեջ է, քանի որ պարտվում է Ալիևի սահմանադրությունն ընդունելու հարցում
Ողբերգական վթար՝ Ուշիի ոլորաններում․ ո՞վ է մեղավորը․ Լուսանկար