Մինչ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանը համայնքապետարանի ինտերնետային կայքում և Ֆեյսբուքի իր էջում գովաբանում է համայնքում կատարված գործերը, գրեթե ամեն օր Դիլիջան համայնքի աղբավայրում հրդեհ է։
Սեպտեմբերի 14-ին ևս աղբավայրից ծուխը և քիմիական նյութերի այրումից առաջացած ծանր հոտը տարածվել էին Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհին, Աղստև գետի գեղատեսիլ հովտում։ Դիլիջան համայնքի շատ բնակիչներ կարծում են, որ աղբավայրը դիտավորյալ են հրդեհում, այրելով՝ աղբի քանակը քչանում է, աղբավայրը «բարեկարգվում է», առանց համայնքապետարանի կողմից ջանքեր գործադրվելու։

Բաց մի թողեք
«Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսը. Լուսանկարներ
Փաստաբաններ Տաթևիկ Սողոյանին ու Հովհաննես Խուդոյանին պսակադրել է Արշակ Սրբազանը, քավորը Բագրատ Սրբազանն է. Լուսանկարներ
Լրագրողներ Փայլակ Ֆահրադյանը եւ Մերի Մանուկյանն ամուսնացել են․ Լուսանկար