Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել են առանձին երկկողմ հանդիպում անցկացնել՝ քննարկելու Երևանի ԵՄ անդամակցության ձգտումները և դրանց հետ կապված հարցերը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Նախագահ Պուտինը և վարչապետ Փաշինյանը հանդիպել են Բիշքեկում և համաձայնել են անցկացնել հատուկ, առանձին երկկողմ հանդիպում և անկեղծորեն քննարկել այս ամենը», – ըստ ռուսական լրատվամիջոցների՝ ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ զրույցը, ենթադրաբար, տեղի կունենա ավելի ուշ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Մոսկվան չի մտադրվում խոչընդոտել Հայաստանին գործընկերների ընտրության և զարգացման ուղղության հարցում։
Միևնույն ժամանակ, Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը «մտադիր չէ ֆինանսավորել Հայաստանի ԵՄ անդամակցության նախապատրաստական աշխատանքները՝ Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու շրջանակներում»։
Պուտինն ու Փաշինյանը հանդիպել են սեպտեմբերի սկզբին Բիշքեկում կայացած ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում։

Բաց մի թողեք
Պերմյակովից Մուսաև. Ինչ է կատարվում, ինչու ու մինչև երբ
Շաքիում ձերբակալված ադրբեջանցին այսօր նաև հայաստանյան քաղաքական մտքի փորձաքարն է
Եթե տրվեինք հույզերին, Երևանի կենտրոնում կկանգնեցվեր ․․․ Ալիևի լկտի արտահայտությունը