Երեկ տիկտոկյան հարթակում օգտատերերից մեկը տեսանյութ էր հրապարակել, որում հայտնում էր, թե ինչպես է նկատել, որ Մաշտոցի 7 հասցեում գտնվող բանջարեղենի խանութի աշխատակիցը բանջարեղենների ու մրգերի վրա տառականների ու միջատների համար նախատեսված «Դիխլոֆոս» տեսակի թունաքիմիկատ փչում, որպեսզի դրանց վրա միջատներ չհավաքվեն։
Վերջինիս ներկայացրած տեսանյութում աշխատակիցը նաեւ հայտնում է, որ բոլոր խանութներն էլ այդպես են անում։ Տեսանյութի մեկնաբանություններում բազմաթիվ բժիշկներ ու դեղագետներ էին արձագանքել, որոնք հայտնում էին, որ եթե անգամ այդ պտուղ բանջարեղենը լվանան, միեւնույն է` թույնը չի մաքրվելու, քանի որ այն ներծծվել է պտուղների մեջ, ուստի ուտելը վտանգավոր է։
Տեսանյութի առնչությամբ դիմեցինք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, որտեղից մեզ հայտնեցին, որ ծանոթ են տեսանյութին։ «Ահազանգին ընթացք է տրվել, վերահսկողություն է իրականացվելու»։
Հարցին՝ այլ խանութներում եւս ստուգումներ իրականացվելո՞ւ են, քանի որ տեսանյութում կինը խոստովանում է, որ այլ խանութներում են նման կերպ վարվում՝ տեսչական մարմնից նշեցին, որ առայժմ միայն այստեղ է վերահսկողություն իրականացվելու։
ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա
Սոցիալական ցանցերում տարածված և հանրային հնչեղություն ստացած տեսանյութի հիման վրա, որտեղ քաղաքացին պնդում է, թե տեսել է ինչպես է պտուղ-բանջարեղենի խանութի (Երևան, Սարյան 33/4) աշխատակիցը միջատասպան «Դիխլոֆոս» տեսակի նյութը փչում վաճառվող մրգերի վրա, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժինը ձեռնարկել է ԱՆՀԱՊԱՂ վերահսկողական միջոցառումներ, տեղում վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության:
Տեսչական մարմինը հանրությանը լրացուցիչ կտեղեկացնի իրականացված վերահսկողության և լաբորատոր հետազոտության արդյունքների մասին։


Բաց մի թողեք
«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. Լուսանկարներ
Մաhաgել է երգիչ Տիգրան Մկրտչյանը. Լուսանկար
Դրանցից ի՞նչ գրող, դրանք խոշտանգման պրոպագանդիստներ են