Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունը Ուկրաինային կհատկացնի լրացուցիչ 3.3 միլիարդ եվրո հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր գնելու համար, ինչպես նաև պատրաստվում է մեկնարկել համատեղ պաշտպանական նախագծերի նոր ծրագիր։
Նրա խոսքով՝ զենքի ձեռքբերման համար նախատեսված միջոցները Ուկրաինային կփոխանցվեն ուրբաթ՝ սեպտեմբերի 18-ին։
Ֆոն դեր Լեյենը նաև հայտարարել է SAFE մեխանիզմի մնացած միջոցներն օգտագործելու իր պատրաստակամության մասին՝ ԵՄ-ի և Ուկրաինայի միջև համատեղ պաշտպանական նախագծերի նոր ծրագիր մեկնարկելու համար։ Նախաձեռնության նպատակն է համատեղել Ուկրաինայի մարտական փորձը Եվրոպայի արդյունաբերական ներուժի հետ։
«Անցյալ շաբաթ մենք հաստատեցինք ԵՄ-ի կողմից Patriot համակարգերի ֆինանսավորումը՝ որպես մեր Ուկրաինայի աջակցության վարկի մաս։ Սակայն պարզ է, որ ավելին է անհրաժեշտ։ Մենք ցանկանում ենք համատեղ մշակել եվրոպական օդային և հրթիռային պաշտպանության համակարգ՝ հիմնվելով մեր համատեղ Freya հակահրթիռային համակարգի վրա։ Սա մեզ թույլ կտա համատեղել Ուկրաինայի մարտական փորձը և նորարարությունը եվրոպական տեխնոլոգիաների և արդյունաբերական ներուժի հետ»,- պարզաբանել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Բաց մի թողեք
Մելոնիին սպասվում է ընտրական համակարգի բարեփոխման վերաբերյալ ռիսկային գաղտնի քվեարկություն
Հայաստանի եվրոպական հեռանկարը դարձել է ավելի առարկայական
ՆԱՏՕ-ն դե՞մ է գնում ԱՄՆ-ին․ ռազմական կոմիտեն 8 տարի անց Կիևում է