Ռուսաստանը չէր ցանկանա, որ Բալթիկ ծովում ստեղծվի այնպիսի իրավիճակ, ինչպիսին Հորմուզի նեղուցում է, բայց սադրանքներին կպատասխանի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մի՞թե որևէ մեկն ուզում է, որ որ Բալթիկ ծովում ստեղծվի այնպիսի իրավիճակ, ինչպիսին Պարսից ծոցում է կամ Հորմուզի նեղուցում։ Մենք նման բան չենք ցանկանում, բայց ցանկացած մարտահրավերի կպատասխանենք»,-«Ռուսաստան-Աֆրիկա» գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել է Պուտինը։
Նրա համոզմամբ՝ եթե գործը հասնի Եվրոպայի հետ Ռուսաստանի պատերազմին, ապա դրանում հաղթողներ չեն լինի։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Բալթիկ ծովում ստեղծված իրավիճակը քննարկվել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեի հետ զրույցի ընթացքում, որը կայացել էր վերջիններիս նախաձեռնությամբ։


Բաց մի թողեք
ԱԺ կռվի քպախտ հերոս Նարեկ Բաբայանը բանակում չի ծառայել
Նման ծրագրեր շատերի հետ է ԱՄՆ-ն ստորագրել, բայց ոչ մի երկիր մասնաբաժին չի տվել
Նոր սկանդալ է հասունանում․ Մոսկվայի կոշտ արձագանքը Շիրակի մարզպետի խոսքերին